ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ բարձրագույն
գիտական ինքնակառավարվող պետական հաստատություն է, որը միավորում է ԳԱԱ անդամներին և ԳԱԱ համակարգի գիտական
հաստատությունների, հիմնարկների և ձեռնարկությունների աշխատողներին:
ՀՀ ԳԱԱ-ն կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ,
համակարգում հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները: ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության
իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդականն է: ՀՀ ԳԱԱ-ն ունի, ըստ գիտության բնագավառների,
գիտությունների հինգ բաժանմունք՝
- Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք
- Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք
- Բնական գիտությունների բաժանմունք
- Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունք
- Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք
Հրատարակություններ
|