EngArmRus Գլխավոր
   
Գլխավոր
   Գլխավոր
   Վերջին Համարը
   Խմբագիրներ
   Կանոններ հեղինակների համար
   Սայտի Քարտեզ


Արխիվ
     
ՀՀ ԳԱԱ Զեկույցներ
 2000
 2001
 2002
 2003
 2004
 2005
 2006
 2007
 2008
 2009
 2010
 2011
 2012
  No 1
  No 2
  No 3
  No 4
 2013
 2014
 2015
 2016
 2017


Որոնել
  Որոնել Առարկան
  Որոնել Հեղինակին

  

Google որոնում
 
Web elib.sci.am

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ բարձրագույն գիտական ինքնակառավարվող պետական հաստատություն է, որը միավորում է ԳԱԱ անդամներին և ԳԱԱ համակարգի գիտական հաստատությունների, հիմնարկների և ձեռնարկությունների աշխատողներին:

ԳԱԱ կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ: ՀՀ ԳԱԱ միավորում է 50-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն ունի, ըստ գիտության բնագավառների, գիտությունների երեք բաժանմունքներ՝

  • ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, որի կազմում ընդգրկված են 15 գիտական կազմակերպություն
  • բնական գիտությունների ՝ 16 գիտական կազմակերպություն
  • հումանիտար գիտությունների՝ 10 գիտական կազմակերպություն:

Նախագահությանն առընթեր գործում են՝ Հիմնակազմ գիտական գրադարանը, Գիտական տեղեկատվության կենտրոնը, Միջազգային գիտակրթական կենտրոնը, ՙԳիտություն՚ հրատարակչական-արտադրական միավորումը, տպարանը, ինչպես նաև օժանդակ ծառայություններ:

Հրատարակչական գործունեություն

ՀՀ ԳԱԱ ՙԳիտություն՚ հրատարակչական-արտադրական միավորումը տարեկան հրատարակում է շուրջ 30 մենագրություններ, աշխատությունների ժողովածուներ, գիտական աշխատություններ և այլն: ԳԱԱ հրատարակում է ԳԱԱ թերթ ՙԳիտություն՚, 13 գիտական ամսագրեր՝

  • ՙՀՀ ԳԱԱ զեկույցներ՚ - գլխ. խմբ.՝ ակադ. Վ. Ս. Զաքարյան
  • ՙՀՀ ԳԱԱ տեղեկագիր. գիտություններ Երկրի մասին՚ - գլխ. խմբ.՝ ակադ. Ռ.Տ.Ջրբաշյան
  • ՙՀՀ ԳԱԱ տեղեկագիր. մաթեմատիկա՚ - գլխ. խմբ.՝ ակադ. Ռ.Վ.Համբարձումյան
  • ՙՀՀ ԱԱ տեղեկագիր. մեխանիկա՚ - գլխ. խմբ.՝ տ.գ.թ. Վ.Ց.Գնունի
  • ՙՀՀ ԳԱԱ տեղեկագիր. ֆիզիկա՚ - պատ. խմբ.՝ ակադ. Վ.Մ. Հարությունյան
  • ՙՀՀ ԳԱԱ տեղեկագիր. տեխնիկական գիտություններ՚ - պատ.խմբ.՝ ակադ. Ռ.Մ. Մարտիրոսյան
  • ՙՀայաստանի քիմիական հանդես՚ - գլխ. խմբ.՝ ակադ. Ա.Հ. Մանթաշյան
  • ՙՀայաստանի կենսաբանական հանդես՚ - գլխ. խմբ.՝ ակադ. Է.Գ.Աֆրիկյան
  • ՙՀայաստանի բժշկագիտական հանդես՚ - գլխ. խմբ.՝ ակադ. Վ.Պ. Հակոբյան
  • Պատմաբանասիրական հանդես՚ - գլխ. խմբ.՝ ակադ. Վ.Ս.Միքայելյան
  • ՙԼրաբեր հասարակական գիտությունների՚ - գլխ. խմբ.՝ պ.գ.դ. Ա.Ա. Խառատյան
  • ՙԱստղաֆիզիկա՚ - գլխ. խմբ.՝ ակադ. Դ.Մ. Սեդրակյան
  • ՙՆեյրոքիմիա՚ - գլխ. խմբ.՝ ակադ. Ա.Ա. Գալոյան

    Հիմնադրվել է 1944թ. Լույս է տեսնում տարին 4 անգամ

Copyright ©  IIAP NAS RA    Webmaster