ՙՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Զեկույցներ հանդեսը
լույս է տեսնում տարեկան չորս անգամ, զետեղում է գիտական հետազոտությունների նոր, ոչ մի տեղ չհրապարակված
արդյունքներ պարունակող համառոտ, յուրօրինակ հոդվածներ:
2.
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսները, թղթակից անդամները և արտասահմանյան անդամները իրենց հոդվածները ներկայացնում են
անմիջականորեն: Մյուս բոլոր հոդվածները ներկայացվում են ՀՀ ԳԱԱ անդամների միջոցով:
3.
Հոդվածները կարելի է ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով: Այդ եռեք լեզվով պետք է
ներկայացնել նաև ռեֆերատ:
4.
Ներկայացվում է հոդվածի էլեկտրոնային տարբերակը (CD/DVD-ով կամ e-mail-ով rnas@sci.am)
երկու տպագիր օրինակով՝ վերջնական խմբագրությամբ: Հոդվածի ընդհանուր ծավալը 8 էջ (12000 նիշ): Օգտագործվող տեքստային խմբագիրը
MS Word, տառաչափը 12 pt, տողերի միջև հեռավորոթյոնը՝ 1,5: Նկարները ներկայացվում են առանձին ֆայլով bmp կամ wmf
ֆորմատով: